ԵՄ խորհրդի ղեկավար Շառլ Միշելը այսօր կրկին կոչ է արել Երևանին և Բաքվին երկկողմ հարաբերություններում առկա խնդիրները լուծել երկխոսության միջոցով։ Այս մասին Միշելը հայտարարել է «Արևելյան գործընկերության» քաղաքացիական հասարակության համաժողովի» մասնակիցների համար տեսագրված ուղերձում։
«Ձգձգված հակամարտությունները լուրջ մարտահրավեր են հանդիսանում «Արևելյան գործընկերության» տարածաշրջանի համար։ Պետք է նոր ջանքեր գործադրել, որպեսզի հակամարտությունները լուծվեն միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների հիման վրա։ ԵՄ պատրաստ է դերակատարություն ստանձնել հակամարտությունների կարգավորման, դրանք կանխելու ուղղությամբ», -հայտարարել է Շառլ Միշելը՝ հավելելով․ - «Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները վկայում են, թե որքան փխրուն է իրավիճակը։ Որևէ կասկած չունեմ՝ միայն քաղաքական երկխոսությունն է, որ կարող է հանգեցնել հարատև լուծման։ Երկու երկրների քաղաքացիական հասարակությունները ևս կարող են նպաստել դրան՝ կամրջելով հանրությունները և աջակցելով հաշտեցմանն ուղղված ջանքերին»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պաշտոնական Երևանը հաստատել է Բրյուսելում դեկտեմբերի 15-ին Փաշինյանի և Ալիևի հանդիպման մասին տեղեկությունը ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լեյլա Աբդուլաևա. «Ադրբեջանն ընդունել է Բրյուսելում Ալիևի և Փաշինյանի հանդիպում անցկացնելու Եվրամիության առաջարկը»