Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը ևս երկու ամիս կմնա կալանքի տակ։ Այս մասին «Ազատությանը» հայտնեց Տոնոյանի փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը։
Նա տեղեկացրեց, որ դատարանը նախկին բարձրաստիճան պաշտոնյայի կալանքի հարցը քննել է 3 օրում, որոշումը հրապարակվել է շաբաթ օրը։
2018-ից 2020 թվականները պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Տոնոյանը Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) միջնորդությամբ կալանավորվել էր սեպտեմբերի 30-ին։ Նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի՝ 4.7 մլն դոլարի հափշտակություն /յուրացում/ կատարելու համար։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱԱԾ-ը հաղորդում է ԶՈՒ-ում մոտ 4,7 մլն դոլարի չարաշահում բացահայտելու մասին, ձերբակալվել է նախկին բարձրաստիճան զինվորականՆույն գործով մեղադրյալ է նաև բանակին զինամթերք մատակարարած ընկերության տնօրեն՝ «Պատրոն Դավո» մականունով հայտնի Դավիթ Գալստյանը։ Օրերս դատարանը երկու ամսով նաև նրա կալանքի ժամկետն է երկարաձգել։
Տոնոյանն ու Գալստյանը չեն ընդունում առաջադրված մեղադրանքը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Դավիթ Տոնոյանը և Դավիթ Գալստյանը կալանավորվեցին․ նրանք մեղադրանքը չեն ընդունում