Կրեմլը հույս է հայտնել, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կհանդիպեն առցանց ձևաչափով:
«Հույս ունենք, որ մինչև տարեվերջ շփումը հնարավոր կլինի իրականացնել։ Սակայն ստույգ ժամկետ դեռ չկա»,- ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Նա հավելել է, որ շփումը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա տեսակոնֆերանսի միջոցով։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սպիտակ տան խոսնակը չի բացառում, որ Բայդենը մոտ ժամանակներս կարող է անձամբ խոսել Պուտինի հետՊեսկովի հայտարարությունը հնչել է լուրջ լարվածության ֆոնին․ Արևմուտքը հայտարարում է, որ ռուսական զորքերի ոչ տիպիկ տեղաշարժեր է նկատում Ուկրաինայի սահմանի մոտ:
Բայդենը ուրբաթ օրը ասել էր, որ «ամենայն հավանականությամբ» կզրուցի Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ պաշտպանության նախարարը խորը մտահոգություն է հայտնում Ռուսաստանի վարքագծի վերաբերյալ