Անհրաժեշտ է ազնիվ երկխոսություն, որի պարագայում բոլոր հարցերը կարող են լուծվել առանց ուժի կիրառման: Այս մասին հայտարարել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ այսօր ելույթ ունենալով Մադրիդում Իսպանիայի խորհրդարանի հովանու ներքո անցկացվող Միջխորհրդարանական միության 143-րդ քառօրյա վեհաժողովում:
Ազգային ժողովի լրատվական վարչության հաղորդագրության համաձայն, անդրադառնալով Ղարաբաղյան 44-օրյա պատերազմին՝ Սիմոնյանը շեշտել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում հակամարտության կարգավորման երկարատև լուծում գտնելու անհրաժեշտությունը:
ԱԺ նախագահը հիշեցրել է երկու օր առաջ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի Սոչիում կայացած հանդիպումը, ուր քննարկվել են իրավիճակը կայունացնելու ուղիները՝ ապաշրջափակել բոլոր տրանսպորտային և հաղորդակցության միջոցներն ու լուծել մարդասիրական խնդիրները, այդ թվում՝ հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց վերադարձը, ասված է պաշտոնական հաղորդագրությունում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սոչիում եռակողմ բանակցությունների արդյունքում ընդունված հայտարարությունը ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյանը, Պուտինն ու Ալիևը՝ այսօր ձեռք բերված պայմանավորվածությունների մասին