Սոչիում մեկնարկել է Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը:
«Ազատության» աղբյուրի փոխանցմամբ՝ եռակողմ հանդիպումից հետ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ճեպազրույց կունենա լրագրողների հետ, եթե կողմերին հաջողվի համաձայնության գալ:
Այսօրվա բանակցությունների մասին կարճ հաղորդագրությունում Կրեմլը նշել էր, որ ուշադրության կենտրոնում է լինելու տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնումը:
Եռակողմ հանդիպումից առաջ Ռուսաստանի նախագահը Սոչիում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որի ընթացքում հայտարարել է՝ Պուտին-Ալիև-Փաշինյան հանդիպումը կազմակերպվել է, որպեսզի ռազմական միջադեպեր չլինեն և պայմաններ ստեղծվեն տարածաշրջանում իրավիճակի կայունացման և խաղաղության հաստատման համար։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Եռակողմ հանդիպումը կազմակերպվել է, որպեսզի պայմաններ ստեղծվեն տարածաշրջանում իրավիճակի կայունացման համար. Վլադիմիր ՊուտինԱյսօրվա բանակցություններից առաջ Կրեմլը նախ Բաքու, ապա Երևան էր գործուղել Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին, ով հայ և ադրբեջանցի գործընկերների հետ մոտ 9 ամիս է՝ քննարկում է տարածաշրջանի տնտեսական կապերի ու ճանապարհների ապաշրջափակման հարցը: