Անկարան կրկին Երևանին կոչ է անում ընդառաջ գնալ մեկնված խաղաղության ձեռքին և օգտվել ստեղծված հնարավորությունից:
Նախօրեին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ գումարված Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի նիստում օրակարգային մի շարք հարցերի թվում քննարկվել են նաև Կովկասյան տարածաշրջանի վերջին զարգացումները:
Շուրջ երեք ժամ տևած նիստից հետո հրապարակված հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Նիստում քննարկվել են Սևծովյան և Կովկասյան տարածաշրջանի վերջին զարգացումները, ընդգծվել է մեր հյուսիսային հարևանների միջև միջազգային իրավունքի և երրկրների տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքի հիման վրա, խաղաղ ճանապարհով անհամաձայնությունների շուտափույթ հարթման կարևորությունը: Բացի այդ, կարևորվել է Հայաստանի կողմից հրադադարի պահպանման և խաղաղության առաջարկից օգտվելով համագործակցության գնալու անհրաժեշտությունը»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Անկարան վերահաստատում է՝ պատրաստ են ընդառաջ գնալ Երևանից եկած դրական ազդակներին՝ իրենց քայլերը համաձայնեցնելով նաև Բաքվի հետ44-օրյա պատերազմից հետո Հայաստանի վարչապետն ու Թուրքիայի նախագահը մի քանի անգամ հանդես են եկել հայտարարություններով, թե սահմանի մյուս կողմից դրական ուղերձներ են ստանում։ Սեպտեմբերին Թուրքիայի նախագահն անգամ հայտարարեց, թե Հայաստանի վարչապետը Վրաստանի վարչապետի միջոցով իրեն հանդիպելու առաջարկ է արել, բայց հանդիպման համար Երևանը պետք է հստակ քայլեր ձեռնարկի «Զանգեզուրի միջանցքի» ուղղությամբ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մոսկվան պատրաստ է միջնորդել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հաստատման հարցում ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանը հայտնել է Մոսկվային՝ պատրաստակամ է առանց նախապայմանների հայ-թուրքական կարգավորման գործընթաց սկսել