Մատչելիության հղումներ

Ստրասբուրգյան դատարանը որոշում է կայացրել Թուրքիայի դեմ


Մարդու իրավունքների դատարանի շենքը Ստրասբուրգում, արխիվ
Մարդու իրավունքների դատարանի շենքը Ստրասբուրգում, արխիվ

Մարդու իրավունքների դատարանը եվրոպական դատարանը որոշում է կայացրել Անկարայի դեմ՝ պարտավորեցնելով խոշոր դրամական փոխհատուցումներ վճարել հարյուրավոր դատավորների ու դատախազների, որոնք ազատազրկվել էին 2016 թվականի հեղաշրջման փորձից հետո։

Արձագանքելով Թուրքիայի դատական համակարգի ավելի քան 400 դիմումատուների բողոքին՝ ստրասբուրգյան ատյանը վճռել է, որ Էրդողանի վարչակազմը ձերբակալություններն իրականացրել է օրենքի և մարդու իրավունքների խախտումներով։

Եվրոպական դատարանն ավելի վաղ Թուրքիայի դեմ վճիռներ էր կայացրել նաև հասարակական գործիչ Օսման Քավալայի և քուրդ ընդդիմադիր Սելահաթին Դեմիրթաշի գործերով՝ պահանջելով ազատ արձակել նրանց։ Անկարան մինչ օրս այդ վճիռները չի իրագործել։

Եվրախորհդրի Նախարարների կոմիտեն հայտարարել է, թե այս ամսվա վերջին կայանալիք նիստում արդեն կարող է քննություն սկսել Թուքրիայի դեմ՝դատարանի որոշումներն անտեսելու հիմքով։

Սա երկրորդ նման գործընթացը կարող է լինել դատարանի պատմության մեջ, առաջինը իրականացվել էր Ադրբեջանի դեմ, որը տարիներ շարունակ մերժում էր ազատ արձակել ընդդիմադիր գործիչ Իլգար Մամեդովին։

XS
SM
MD
LG