Iraqi Airways ավիաընկերության երկրորդ ինքնաթիռն այսօր Մինսկի օդանավակայանից մեկնել է Էրբիլ՝ տեղափոխելով իրաքցի միգրանտների:
Իրաքը երեկ հայտնել էր, որ Iraqi Airways-ը Մինսկից երկու չվերթով տուն կհասցնի ավելի քան 600 իրաքցի միգրանտների։ Առաջին չվերթը Բելառուսի մայրաքաղաքից Էրբիլ կատարվել էր ուշ երեկոյան։
Ռուսաստանում և Բելառուսում Իրաքի հյուպատոս Մաջիդ Ալ-Քինանին հայտնել է, որ նախատեսվում են տարհանման ևս մի քանի թռիչքներ։ Նրա խոսքով՝ ավելի քան հազար միգրանտներ ցանկություն են հայտնել Բելառուսից վերադառնալ Իրաք։
Նոյեմբերի 18-ին Իրաքից ավելի քան 400 միգրանտներ Iraqi Airways-ի օդանավով Մինսկից ժամանել են Բաղդադ՝ Էրբիլում միջանկյալ վայրէջքով։ Նոյեմբերի 22-ին ևս 118 միգրանտ լքել է Բելառուսը անհատական նախաձեռնությամբ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԵՄ տարածք անցնելու անհաջող փորձերից հետո հարյուրավոր իրաքցիներ Մինսկից վերադառնում են հայրենիք