Նիկոլ Փաշինյանը մեկնել է Ռուսաստան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստան։

Սոչիում այսօր նախատեսված է Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը։

Ըստ Հայաստանի վարչապետի գրասենյակի, տեղի է ունենալու նաև Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի առանձնազրույցը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Այսօր Սոչիում կկայանա Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպումը

Այս տարվա ընթացքում սա Փաշինյանի և Ալիևի երկրորդ դեմ առ դեմ հանդիպումը կլինի, առաջինը հունվարի 11-ին էր՝ Մոսկվայում, կրկին Պուտինի մասնակցությամբ։

Ռուսական կողմի հաղորդմամբ՝ նախատեսվում է քննարկել նոյեմբերի 9-ին և հունվարի 11-ին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, ինչպես նաև նախանշել հետագա քայլերը՝ տարածաշրջանում կայունության ամրապնդման, խաղաղ կյանքի հաստատման համար։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Եռակողմ հանդիպմանն ընդառաջ` ՌԴ փոխվարչապետն առանձին հանդիպումներ է ունեցել Ալիևի, ապա Փաշինյանի հետ