Այսօր Սոչիում կհանդիպեն Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի ղեկավարները։
Այս տարվա ընթացքում սա Փաշինյանի և Ալիևի երկրորդ դեմ առ դեմ հանդիպումը կլինի, առաջինը հունվարի 11-ին էր՝ Մոսկվայում, կրկին Պուտինի մասնակցությամբ։
Ռուսական կողմի հաղորդմամբ՝ նախատեսվում է քննարկել նոյեմբերի 9-ին և հունվարի 11-ին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, ինչպես նաև նախանշել հետագա քայլերը՝ տարածաշրջանում կայունության ամրապնդման, խաղաղ կյանքի հաստատման համար։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Նոյեմբերի 26-ին Սոչիում կկայանան Փաշինյան-Ալիև-Պուտին բանակցություններըՎարչապետ Փաշինյանը օրեր առաջ անդրադառնալով այն տեղեկություններին, թե Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդները նոր փաստաթուղթ են ստորագրելու, հայտարարել էր՝ հնարավոր ստորագրվելիք փաստաթուղթը Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանազատման աշխատանքներ սկսող հանձնաժողովի ձևավորման մասին է լինելու։ «Այդ թղթի մեջ գրված չի լինելու՝ սահմանը անցնելու է այստեղով, այստեղով, այստեղով, այստեղով։ Այդ աշխատանքը, կամ այս վերջին ձևակերպումը տեղի է ունենալու այդ հանձնաժողովի աշխատանքի հրման վրա», - ասել էր Նիկոլ Փաշինյանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ստորագրվելիք պոտենցիալ փաստաթուղթը լինելու է սահմանազատման աշխատանքներով զբաղվող հանձնաժողով ստեղծելու մասին. Նիկոլ ՓաշինյանԱյդուհանդերձ, պաշտոնական աղբյուրները չեն հստակեցրել՝ լինելո՞ւ է արդյոք դեմարկացիայի ու դելիմիտացիայի հարցը Սոչիի հանդիպման օրակարգում։
Այսօր կայանալիք հանդիպմանն ընդառաջ Փաշինյանի ու Ալիևի հետ Երևանում ու Բաքվում հանդիպումներ ունեցավ Ռուսաստանի փոխվարչապետ, տարածաշրջանում տրանսպորտային կապերի և ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցով եռակողմ հանձնաժողովի համանախագահ Ալեքսեյ Օվերչուկը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Եռակողմ հանդիպմանն ընդառաջ` ՌԴ փոխվարչապետն առանձին հանդիպումներ է ունեցել Ալիևի, ապա Փաշինյանի հետԻսկ այսօրվա հանդիպմանը նախորդել էին սահմանի արևելյան հատվածում պատերազմից ի վեր ամենարյունալի բախումները, որոնք դադարեցվեցին ռուսական կողմի միջնորդությամբ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Զոհեր, գերիներ, դիրքային կորուստներ. ՊՆ-ի փոխանցմամբ՝ իրավիճակը արևելյան ուղղությամբ շարունակում է ծայրահեղ լարված մնալՀայաստանի վարչապետը հայտարարել էր, որ Ռուսաստանն առաջարկներ է ներկայացրել հայ-ադրբեջանական սահմանի դեմարկացիայի և դելիմիտացիայի վերաբերյալ, և դրանք հայկական կողմի համար ընդունելի էր համարել, այլ մանրամասներ, սակայն, չէր հայտնել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սահմանազատման վերաբերյալ ՌԴ ՊՆ-ի նախապատրաստական փուլի առաջարկները Հայաստանի համար ընդունելի ենՔաղաքագետ Բենիամին Պողոսյանը հավանական է համարում, որ կողմերը Սոչիում հայտարարեն հայ-ադրբեջանական սահմանի դեմարկացիայի ու դելիմիտացիայի գործընթացի մեկնարկի մասին։
«Բոլորս ենք հասկանում, որ ինքը այդ գործընթացը կարող է տևել ընդհուպ մինչև տասնյակ տարիներ, բայց նաև չեմ բացառում, որ բացի գործընթացի մեկնարկի մասին հայտարարությունից՝ տեքտում ֆիքսվեն նաև որոշակի սկզբունքներ, որոնց հիման վրա պետք է հետագա տարիների կամ տասնյակ տարիների ընթացքում այդ գործընթացը իրականացվի», - «Ազատության» հետ զրույցում ասաց Պողոսյանը։
Քաղաքագետի խոսքով՝ կողմերը կանդրադառնան նաև ճանապարհների ապաշրջափակմանը, հնարավոր է՝ կոնկրետ երթուղիներ ներկայացվեն․ - «Այսինքն՝ թե առաջին հերթին որ ճանապարհներն են բացվելու՝ ավտոմոբիլայի՞ն, երկաթուղայի՞ն, կամ գուցե նաև ժամանակացո՞ւյց»։
Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդները Սոչիից հետո էլ դեկտեմբերին Բրյուսելում կհանդիպեն։ Այս հանդիպումն էլ անցկացվելու է Եվրամիության Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակում և Եվրոպական խորհրդի ղեկավարի նախաձեռնությամբ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյանն ու Ալիևը կհանդիպեն Բրյուսելում