Քաղաքային ավտոբուսների ձեռքբերման և քաղաքային տրանսպորտային ցանցի վերազինման համար 25 մլն եվրո վարկ կտրամադրվի Հայաստանին․ համաձայնագիրը ստորագրվել է այսօր՝ Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) միջև։
Ըստ Ֆինանսների նախարարության, 5 մլն եվրոն կտրամադրի Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերությունը (E5P)՝ որպես դրամաշնորհ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ավտոբուսների ձեռք բերման համար հայտարարված մրցույթներում եվրոպական չափորոշիչներ են դրված․ քաղաքապետարանի խոսնակ2018-ի հեղափոխությունից հետո քաղաքային նոր իշխանությունը խոստացավ՝ առնվազն 2-3 տարում Երևանն արժանավայել տրանսպորտային ցանց կունենա։ Դեռ երկու տարի առաջ Քաղաքապետարանը հայտարարում էր, որ մայրաքաղաքի նոր տրանսպորտային ցանցը մոտ 200 միլիոն դոլար կարժենա։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մայրաքաղաքի նոր տրանսպորտային ցանցը մոտ 200 միլիոն դոլար կարժենա