Նորաբակ գյուղի ուղղությամբ կրակոցները դադարել են. ՊՆ

Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղի ուղղությամբ փոխհրաձգությունը 19:30-ի դրությամբ դադարել է, հաղորդում է Հայաստանի ռազմական գերատեսչությունը:

Պաշտպանության նախարարությունն ավելի վաղ տեղեկացրել էր, որ ժամը 18։10-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի, մասնավորապես՝ Նորաբակի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊՆ ժամկետային զինծառայող, շարքային Սուրեն Յուրիկի Սաֆարյանը (ծնվ. 2002թ.)։

Բաքուն հերքում է այս հաղորդումները։ «Հայտարարում ենք, որ մեր ստորաբաժանումները կրակ չեն բացել այդ ուղղությամբ, իրավիճակը կայուն է», - ասված է Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության հաղորդագրության մեջ։