Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղի ուղղությամբ փոխհրաձգություն է սկսվել: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրել են Հայաստանի պաշտպանության նախարարությունից:
Ռազմական գերատեսչությունից նշել են, որ տուժածների առկայության մասին տվյալները ճշտվում են:
Բաքուն հերքում է այս հաղորդումները։ «Հայտարարում ենք, որ մեր ստորաբաժանումները կրակ չեն բացել այդ ուղղությամբ, իրավիճակը կայուն է», - ասված է Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության հաղորդագրության մեջ։