Մատչելիության հղումներ

Ադրբեջանը հրաձգություն է սկսել Նորաբակ գյուղի ուղղությամբ, հայկական կողմն ունի մեկ զոհ


Այսօր երեկոյան ադրբեջանական կողմը հրաձգություն է սկսել հայ-ադրբեջանական սահմանային հատվածի Նորաբակ գյուղի ուղղությամբ, «Ազատության» հետ զրույցում հաստատեց Գեղարքունիքի մարզպետը:

Կարեն Սարգսյանը փոխանցեց, որ հրաձգության հետևանքով ժամկետային զինծառայող է զոհվել։ Մարզպետն ասաց՝ ադրբեջանական կողմն է սկսել հրաձգությունը:

Հայաստանի Պաշտպանության նախարարությունն էլ հաղորդում է, որ զոհված ժամկետային զինծառայողը 2002 թվականին ծնված շարքային Սուրեն Յուրիկի Սաֆարյանն է։

Հայաստանի ռազմական գերատեսչությունը հաղորդում է, որ ժամը 19։30-ի դրությամբ փոխհրաձգությունը դադարել է։

Ավելի վաղ, Հայաստանի պաշտպանության նախարարությունը «Արմենպրես» լրատվական գործակալությանը փոխանցել էր Նորաբակի ուղղությամբ սկսված հրաձգության մասին։

Բաքուն հերքում է այս հաղորդումները։ «Հայտարարում ենք, որ մեր ստորաբաժանումները կրակ չեն բացել այդ ուղղությամբ, իրավիճակը կայուն է», - ասված է Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության հաղորդագրության մեջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG