Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով նոյեմբերի 22-ի ժամը 12-ի դրությամբ հարաբերականորեն կայուն է, հակառակորդի կողմից սադրանքներ չեն արձանագրվել, ուժերի ու միջոցների էական տեղաշարժ՝ նույնպես, հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։
Հաղորդագրության համաձայն՝ օպերատիվ իրադրությունը լիարժեք վերահսկվում է Հայաստանի Զինված ուժերի կողմից։
Հայաստանի արևելյան սահմանագոտում նոյեմբերի 16-ին ինտենսիվ մարտեր էին՝ զրահատեխնիկայի, հրետանու ներգրավմամբ, կողմերը կորուստներ ունեն։ Պաշտոնական Երևանը շեշտում է, որ ադրբեջանական ուժերը ներխուժել են Հայաստանի ինքնիշխան տարածք, Բաքուն պնդում է, թե հայկական կողմն էր «սադրանքի դիմել»։ Նույն օրը երեկոյան Ռուսաստանի միջնորդությամբ կրակը դադարեցվել է։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Նոյեմբերի 16-ի մարտերում հայկական կողմը, այս պահի տվյալներով, ունի 6 զոհ. ՊՆ ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Զոհեր, գերիներ, դիրքային կորուստներ. ՊՆ-ի փոխանցմամբ՝ իրավիճակը արևելյան ուղղությամբ շարունակում է ծայրահեղ լարված մնալ