Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ն արգելում է իր քաղաքացիներին այցելել Քարահունջ-Դավիթ Բեկ, Կապան-Ճակատեն հատվածներ


Սյունիքի մարզ
Սյունիքի մարզ

Երևանում Միացյալ Նահանգների դեսպանատունը իր աշխատակիցներին և նրանց ընտանիքներին արգելում է որևէ ոչ էական այցեր կատարել Քարահունջ և Դավիթ Բեկ գյուղերի միջև` M2 մայրուղով և Կապան-Ճակատեն՝ M17 մայրուղով:

«Տեղեկություններ կան այն, որ ուժեղացվել են ադրբեջանական էմիգրացիոն ու մաքսային անցակետերը М2 ու М17 մայրուղիների վրա», - ասված է դեսպանատան հաղորդման մեջ:

Նշվում է նաև, որ Նահանգների քաղաքացիները պետք է շարունակեն զգույշ լինել Հայաստանի և Ադրբեջանի միջև բոլոր միջազգային սահմանների մոտ և խուսափեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու և շփման գծի մոտակա վայրեր այցելություններից:

Հիշեցնենք, Սյունիքի մարզում Գորիս - Կապան - Ճակատեն ճանապարհի որոշ հատվածների Ադրբեջանի վերահսկողության տակ են անցել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG