Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը դեմարկացիայի և դելիմիտացիայի նախապատրաստական փուլի վերաբերյալ հանդես է եկել առաջարկություններով, այսօր կառավարության նիստի մեկնարկին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հայտնելով՝ Հայաստանի համար այդ առաջարկություններն ընդունելի են։
Գործադիրի ղեկավարը հանձնարարեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարության հետ ճշգրտել մանրամասները։ «Փորձենք իրագործել առաջարկները՝ Ռուսաստանի Դաշնության արած առաջարկների շրջանակներում և հիման վրա», - ասաց Փաշինյանը։
Երեկ Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանը հայտարարեց՝ դեմարկացիային և դելիմիտացիայի գործընթացին խոչընդոտում է Ադրբեջանը։ «Ռուսաստանի Դաշնությունը երեք անգամ, ներառյալ «բացահայտված փաստաթուղթը», հանդես է եկել առաջարկով և ըստ էության բոլոր երեք անգամները մենք համաձայնություն ենք տվել այդ գործընթացով գնալ առաջ, շարժվել առաջ: Իմ տպավորությամբ՝ գործընթացը տեղից չի շարժվել Ադրբեջանի կողմից պրոցեսի ձգձգման կամ կոնկրետ պատասխան չտալու առիթով»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյանը վերստին հայտարարում է՝ դեմարկացիային և դելիմիտացիայի գործընթացին խոչընդոտում է Ադրբեջանը
Ռուսաստանը, Սյունիքում տեղի ունեցած մարտերից հետո, երեկ հորդորեց Հայաստանին ու Ադրբեջանին շուտափույթ սկսել սահմանների դելիմիտացիա և դեմարկացիա։ «Վերջին իրադարձությունները ապացուցում են այդ գործընթացի կարևորությունը, այդ թվում՝ համապատասխան հանձնաժողովի աշխատանքի անհրաժեշտությունը՝ ռուսական կողմի ներկայացրած առաջարկների հիման վրա», - հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսաստանը Հայաստանի հետ խորհրդակցություններ է սկսել օգնության հարցովԵրեկ նաև Ռուսաստանի ԱԽ խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևն էր Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ հայտնել, որ ռուսական կողմը պատրաստ է Հայաստանին և Ադրբեջանին տրամադրել համապատասխան աջակցություն՝ հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման համար:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Ադրբեջանական զորքերը պետք է լքեն Հայաստանի սուվերեն տարածքը». Արմեն Գրիգորյանը՝ Պատրուշևին