Հայ-ադրբեջանական սահմանային նոր լարվածությունը Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը քննարկել է Մինսկի խմբի համանախագահող երկրների դեսպանների հետ:
Ադրբեջանի գործողությունները հարված են ուղղված Հայաստանի ժողովրդավարությանը, ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ հանդիպմանը հայտարարել է ԱԽ քարտուղարը` վերահաստատելով, որ հայկական կողմը պատրաստ է սկսել սահմանագծման և սահմանազատման գործընթացը, որը, սակայն, Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի հետ առնչություն չունի:
Նա հիշեցրել է հայկական կողմի դիրքորոշումն առ այն, որ զորքերը պետք է հայելային տարբերակով հետ քաշվեն մինչև 2021թ. մայիսյան ներխուժմանը նախորդող դիրքերը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանական զինուժը մի քանի ուղղություններով խախտել է Հայաստանի սահմանը․ ՊՆԴելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացը շուտափույթ սկսելու անհրաժեշտությունը շեշտվել է նաև Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի կողմից:
Ի տարբերություն Բաքվի, որ բազմիցս հայտարարում է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը լուծված է, Արմեն Գրիգորյանը ևս մեկ անգամ հայտարարել է` այն քաղաքականապես դեռևս կարգավորված չէ: Ֆրանսիայի դեսպան Անն Լույոնի հետ զրույցում ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և համապարփակ կարգավորման ուղղությամբ, ընդգծում են ԱԽ գրասենյակից:
Դեսպան Լույոնի հետ զրույցում անդրադարձ է եղել նաև Բաքվում պահվող հայ ռազմագերիների ու քաղաքացիական պատանդների վերադարձին:
Ռուսաստանի դեսպանն ու Հայաստանի ԱԽ քարտուղարը վերահաստատել են ավելի վաղ ձեռքբերված համաձայնության ամբողջական իրականացումն, այն է՝ ռազմագերիների փոխանակում՝ «բոլորը բոլորի դիմաց» ձևաչափով:
Նրանք խոսել են նաև հաղորդակցման ուղիների ապաշրջափակման հարցի մասին:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱԽ քարտուղարն ու Իրանի դեսպանը համոզված են` հնարավորինս շուտ կարելի է նվազեցնել սահմանային լարվածությունըԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները դեռ երեկ հայտարարություն էին տարածել` կողմերին կոչ անելով կոնկրետ քայլեր ձեռնարկել իրավիճակի անհապաղ դեէսկալացիայի համար, ձեռնպահ մնալ սադրիչ հռետորաբանությունից և գործողություններից, ամբողջությամբ կատարել եռակողմ հայտարարություններով ձեռք բերված պայմանավորվածությունները:
Այսօր Պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ ժամը 11-ի սահմաններում ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են գործել արևելյան սահմանագոտում տեղակայված հայկական դիրքերի վրա, հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, իր հերթին, հայկական կողմին է մեղադրում հրադադարը խախտելու մեջ՝ հայտարարելով, թե հայկական Զինված ուժերն այսօր Քելբաջարի և Լաչինի շրջաններում «լայնածաված ռազմական սադրանք են իրականացրել», որն «ավարտվել է հայ զինվորների զինաթափմամբ և գերեվարմամբ»։