Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը կոչ է արել Հայաստանին ու Ադրբեջանին դադարեցնել բախումները և անհապաղ քայլեր ձեռնարկել՝ լարվածությունը թուլացնելու ուղղությամբ։
«Կոչ եմ անում հրատապ դեէսկալացիայի և կրակի ամբողջական դադարեցման։ Իրավիճակը տարածաշրջանում բարդ է․ Եվրամիությունը հավատարիմ է գործընկերների հետ աշխատանքին՝ տարաձայնությունները հարթելու համար, հանուն բարգավաճող ու կայուն Հարավային Կովկասի»,- գրել է Միշելը Թվիթերում։
Եվրամիության բարձրաստիճան դիվանագետը նաև նշել է, որ զրուցել է Հայաստանի վարչապետի ու Ադրբեջանի նախագահի հետ՝ տարածաշրջանում ստեղծված իրավիճակի շուրջ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանի ԶՈւ 12 զինծառայող՝ 7 պայմանագրային և 5 ժամկետային գերեվարվել են. ՊՆ