Այսօր, ժամը 13։00-ի սահմաններում, ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները գնդակոծության են ենթարկել հայկական դիրքերը՝ արևելյան սահմանագոտու ուղղությամբ, հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը՝ ադրբեջանական կողմի գործողությունները որակելով հերթական սադրանք։
Հայաստանի Զինված ուժերի ստորաբաժանումները, ըստ Հայաստանի ռազմական գերատեսչության, դիմել են պատասխան գործողությունների՝ հակառակորդի առաջխաղացումը կանխելու նպատակով։
Իրադրության հետագա զարգացումների վերաբերյալ Պաշտպանության նախարարությունը պարբերաբար կտեղեկացնի։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, իր հերթին, հայկական կողմին է մեղադրում հրադադարը խախտելու մեջ՝ հայտարարելով, թե Հայաստանի Զինված ուժերը նոյեմբերի 15-ին ժամը 16։15-ից մինչև նոյեմբերի 16-ի ժամը 4։30-ը գնդակոծել են ադրբեջանական զինուժի դիրքերը «Թովուզի», «Փամբակի», «Քելբաջարի», «Շամշադինի», «Աղստաֆայի» շրջանների մի շարք բնակավայրերի ուղղությամբ։
Գերատեսչությունը նշում է, որ ադրբեջանական զինուժը «համարժեք պատասխան քայլեր է ձեռնարկել», և «օպերատիվ իրադրությունը գտնվում է ադրբեջանական բանակի վերահսկողության ներքո»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաքվի պնդմամբ՝ հայկական Զինված ուժերը երեկ երեկոյան և գիշերը գնդակոծել են ադրբեջանական դիրքերը