Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 1309-ով՝ հասնելով 326 հազար 830-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 70 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարությունը:
Այսօր ժամը 11-ի սահմաններում գերատեսչության հրապարակած տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 2 հազար 44-ով և հասել 289 հազար 900-ի:
Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 11 հազար 431 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 2 միլիոն 227 հազար 63-ի:
Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 8 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդությունների պատճառով:
Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 6 հազար 937-ի, ևս 1368 վարակակիր, ըստ առողջապահական գերատեսչության, մահացել է այլ պատճառներով:
Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 28 հազար 625 մարդ։
Արցախում՝ կորոնավիրուսի 80 նոր դեպք
Արցախի առողջապահության նախարարության հաղորդագրության համաձայն՝ երեկ կատարվել է 285 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 80 նոր դեպք է գրանցվել:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 146 վարակակիր: Բժիշկները 21 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 92-ինը՝ ծանր, այդ թվում՝ երիտասարդներ:
2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով Արցախում իրականացվել է 19 հազար 772 քաղաքացու հետազոտություն, որից 3 հազար 59-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։