Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանը երեկ հանդիպել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ, քննարկել Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը։ Այս մասին հայտնում է Ֆրանսիայի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները քննարկել են ԼՂ հակամարտությանը վերաբերող մի շարք հարցեր«Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ավարտից մեկ տարի անց Ժան-Իվ Լը Դրիանն ընդունել է Արարատ Միրզոյանին և Ջեյհուն Բայրամովին, նրանց հետ առանձին հանդիպումներ է ունեցել, այնուհետև՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո համատեղ հանդիպում», - նշել է գերատեսչությունը՝ հավելելով․ - «Ֆրանսիական դիվանագիտության ղեկավարը վերահաստատել է Ֆրանսիայի ցանկությունը՝ աջակցելու կողմերի միջև երկխոսության ակտիվացմանը՝ ի շահ Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության»։
Լը Դրիանն ընդգծել է նաև, որ «Ֆրանսիան կողմ է հանդես գալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ակտիվ ջանքերին այս նպատակին հասնելու համար»։ Նախարարը հաստատել է գործընկերների հետ բանակցությունները շարունակելու իր պատրաստակամությունը։
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները Փարիզում մասնակցում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր կոնֆերանսի 41-րդ նստաշրջանին։ Միրզոյանի և Բայրամովի միջև բանակցություններ են կայացել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փարիզում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները քննարկել են ԼՂ հակամարտությանը վերաբերող մի շարք հարցեր