Մատչելիության հղումներ

Փարիզում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը


Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյան, արխիվ
Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյան, արխիվ

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը Փարիզում հանդիպման ժամանակ քննարկել են Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը, հաղորդում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Բանակցությունները կայացել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ՝ Ռուսաստանից Իգոր Խովաևի, ԱՄՆ-ից Էնդրյու Շոֆերի և Ֆրանսիայից Բրիս Ռոքֆոյի մասնակցությամբ», - ասված է հաղորդագրությունում։ Բանակցություններին մասնակցել է նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը։

«Կողմերը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցերի շուրջ։ Նախարար Բայրամովը հակառակ կողմին ներկայացրել է Ադրբեջանի դիրքորոշումը հետպատերազմյան իրավիճակի վերաբերյալ», - հաղորդում է Ադրբեջանի ԱԳՆ լրատվականը։

Հայաստանի արտգործնախարարությունը հանդիպման մասին դեռ չի հաղորդում։

Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները Ֆրանսիայի մայրաքաղաքում մասնակցում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի նստաշրջանին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG