Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հանդիպման հստակ օրը դեռ չի որոշվել․ «այս պահի դրությամբ որևէ փոխըմբռնում չկա»,- այսօր ասել է Կրեմլի խոսնակը, հավելելով՝ երբ, և եթե եռակողմ հանդիպման պայմանավորվածություն լինի, պաշտոնապես կհաղորդվի։
Ավելի վաղ՝ նոյեմբերի 7-ին, Պեսկովը հայտարարել էր, թե երեք առաջնորդների հանդիպում է նախապատրաստվում տեսակոնֆերանսի ձևաչափով։ Ռուսական պետական Россия-1 հեռուստաընկերությունն էլ հաղորդել էր, թե չի բացառվում հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրման տարելիցին։
Հայաստանի վարչապետը, սակայն, նույն օրը հայտարարել էր, թե հայկական կողմը «ինքնանպատակ հանդիպումների կողմնակից չէ», և որ նոյեմբերի 9-ի հանդիպման մասով հստակ պայմանավորվածություն չկա։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լրացավ եռակողմ հայտարարության ստորագրման մեկ տարին