Երևանը պետք է օգտվի պատմական հնարավորությունից և արձագանքի Բաքվի և Անկարայի՝ խաղաղության կոչերին, այսօր հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարարը՝ ամփոփելով երկօրա այցը Ադրբեջան։
Հուլուսի Աքարը կրկին պնդել է, թե փոխգործակցության համար լավագույն հարթակը կարող է դառնալ «3+3» ձևաչափը՝ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, և նրանց մեծ հարևանների՝ Իրանի, Թուրքիայի և Ռուսաստանի մասնակցությամբ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թուրքիայի նախագահը «3+3» հարթակի նախաձեռնությունը ներկայացրել է G20-ի գագաթնաժողովումԹուրքիայի պաշտպանության նախարարը խոսել է նաև «Զանգեզուրի միջանցքի» մասին, ու պնդել, թե այն չի սպառնում որևէ երկրի շահերին։ Ընդ որում, Աքարը նշել է, թե այս հարցով պետք է Ադրբեջանն ու Հայաստանը բանակցեն։
«Անհրաժեշտ է աջակցել այս գործընթացին, ոչ թե կանխել այն։ Համագործակցությունը կբերի բարգավաճման և դրական զարգացումների, որոնց ազդեցությունն իրենց վրա կզգան տարածաշրջանի բոլոր երկրները»,- ասել է նա։
Հայկական կողմը նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումից ի վեր պնդում է, որ միջանցքային տրամաբանությամբ որևէ հարց չի քննարկում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Օր կգա, երբ մենք Զանգեզուրից կկարողանանք հասնել մինչև Ստամբուլ». Էրդողան ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանում սուվերեն միջանցք չի լինելու, այս թեման արդեն փակված է․ ԱԽ քարտուղար