Լեհաստանն այսօր կփակի Բելառուսի հետ իր սահմանային անցակետերից մեկը` բելառուսական կողմում գտնվող միգրանտների՝ ցանկապատը ճեղքելու փորձից հետո:
Բրուժի-Կուզնիցա սահմանային անցակետը, որի մոտ, ըստ Լեհաստանի պաշտպանության նախարարության, միգրանտները ճամբար են ստեղծել, կփակվի, հայտարարել են Լեհաստանի սահմանապահները:
Համացանցում տեսանյութեր են տարածվել, որտեղ երևում է, որ միգրանտները փորձում են կոտրել ցանկապատն ու կտրել փշալարերը։ Լեհաստանի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ կանխել է փորձը:
Վերջին ամիսներին Լիտվան, Լատվիան և Լեհաստանը հայտնում են Բելառուսի հետ սահմանին անօրինական ներգաղթյալների թվի աճի մասին։ Մասնավորապես, վերջին տվյալներով, ավելի քան 30 հազար մարդ է փորձել անօրինական ճանապարհով մուտք գործել Լեհաստան։
Եվրամիությունը մեղադրում է Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյին ի պատասխան Բրյուսելի կողմից կիրառվող պատժամիջոցների Մերձավոր Արևելքից և Աֆրիկայից միգրանտներին Մինսկ տեղափոխելու և այնուհետև ԵՄ անդամ Լիտվայի, Լատվիայի և Լեհաստանի հետ իր երկրի սահմաններ ուղարկելու մեջ:
Լուկաշենկոն հերքում է մեղադրանքն ու հայտարարում, որ Արևմուտքի պատժամիջոցների պատճառով Մինսկը «ոչ փող ունի, ոչ ուժ»՝ զսպելու մարդկանց հոսքը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Հարյուրավոր միգրանտներ այսօր փորձել են հատել Բելառուսի և Լեհաստանի սահմանըՄիգրանտների նկատմամբ Լիտվայի քաղաքականության դեմ բողոքի ցույց ՎիլնյուսումԳերմանիան խստացնում է սահմանների վերահսկողությունըՄԱԿ-ին մտահոգում է ապօրինի միգրանտներին արտաքսելու մասին Լեհաստանի ընդունած օրենքըԼեհաստանն օրինականացրեց երկրի սահմաններին միգրանտների արտաքսումը