Մատչելիության հղումներ

Լեհաստանն օրինականացրեց երկրի սահմաններին միգրանտների արտաքսումը


 Իրաքից փախստականներ Լեհաստանում, սեպտեմբեր, 2021թ.
Իրաքից փախստականներ Լեհաստանում, սեպտեմբեր, 2021թ.

Լեհաստանի խորհրդարանը հավանություն տվեց երկրի սահմաններին միգրանտների արտաքսումն օրինականացնելու մասին օրինագծին։ Օրենսդիր մարմինը նաև կողմ քվեարկեց 353 միլիոն եվրո արժողությամբ նախագծին, որն ուղղված է սահմանային գոտու անվտանգության ամրպնդմանը։

Նոր օրենքի համաձայն՝ Լեհաստանի սահմանը ապօրինի հատած միգրանտները կձերբակալվեն և կարտաքսվեն երկրից։

Նորամուծությունը լեհական իշխանություններին հնարավորություն է ընձեռում նաև չուսումնասիրել ապաստան տրամադրելու մասին միջնորդությունները, որոնք ստացվել են սահմանի ապօրինի հատումից հետո, եթե դիմումատուն չի ժամանել մի վայրից, որտեղ նրա կյանքին կամ ազատությանը վտանգ է սպառնում։

Վերջին շաբաթներին Վարշավան հազարավոր զինվորականների է տեղակայել երկրի սահմաններին, փշալարեր անցկացրել և արտակարգ դրություն մտցրել՝ արգելելով լրագրողների ու հումանիտար կազմակերպությունների մուտքը 400 կիլոմետր երկայնքով սահման։

Օգոստոսից հազարավոր միգրանտներ՝ հիմնականում Մերձավոր Արևելքից և Աֆրիկայից, փորձում են Բելառուսի կողմից հատել լեհական սահմանը։ Թե ինչպես են ապօրինի միգրանտները հայտնվում Բելառուսի տարածքում, պաշտոնական Մինսկը չի պարզաբանում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG