«Տաշիր Պիցցա»-ում թունավորվածների թիվը հասել է 171-ի, ստացիոնար բուժում շարունակում են ստանալ 99-ը

Արխիվային լուսանկար

Երեկ ժամը 20:30-ի դրությամբ, «Տաշիր Պիցցա» պիցցերիաների կետերից օգտվածների շրջանում արձանագրվել է թունավորման 171 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը։

Հաղորդագրության համաձայն՝ ստացիոնար բուժում շարունակում է ստանալ 99 հիվանդ, նրանց վիճակը գնահատվում է թեթև և միջին ծանրության, 72 քաղաքացի դուրս է գրվել:

«Տաշիր Պիցցա»-ի Երևանի Հյուսիսային պողոտայի ու Խանջյան փողոցի մասնաճյուղերում թունավորման դեպքերի մասին ահազանգեր սկսեցին ստացվել ուրբաթ առավոտյան։ Մասնաճյուղերի գործունեությունը կասեցված է։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Տաշիր Պիցցա»-ում թունավորված և հոսպիտալացված քաղաքացիների թիվը հասել է 98-ի15 մարդ թունավորվել է «Տաշիր Պիցցա»-ի երկու կետերում․ մասնաճյուղերի գործունեությունն այսօրվանից կասեցված է