«Տաշիր Պիցցա»-ի երկու մասնաճյուղերում թունավորված և հոսպիտալացված քաղաքացիների թիվը հասել է 98-ի, հայտնում է Առողջապահության նախարարությունը:
Հոսպիտալացվածներից 53-ը բուժօգնություն է ստանում Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում, որոնցից 13-ը՝ մինչև 18 տարեկան են:
32 քաղաքացի բուժօգնություն է ստանում «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում, որոնցից 1 –ը՝ մինչև 18 տարեկան, 11-ը՝ Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում, 2-ը՝ Մարտունու բժշկական կենտրում։
Երերք հոգու առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, մյուսներինը՝ բավարար: Նրանցից 1-ը դուրս է գրվել:
«Տաշիր Պիցցա»-ի թիմը հայտարարել է, որ մասնաճյուղերը ժամանակավորապես փակ կլինեն:
«Տաշիր Պիցցա» մասնաճյուղերը մեր նախաձեռնությամբ ժամանակավորապես փակ կլինեն՝ խնդրի բացահայտման և կարգավորման նպատակով: Այս պահին իրականացվում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները համապատասխան տեսչական մարմինների հետ: Մեզ համար մեր հաճախորդների առողջությունն ու անվտանգությունն առաջնահերթություն է», - ասված է հայտարարությունում:
Հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ազգային կենտրոնը երեկ ահազանգեր էր ստացել, որ «Տաշիր Պիցցա»-ի Հյուսիսային պողոտայի ու Խանջյան փողոցի մասնաճյուղերում 15 հոգի պիցցա է կերել ու թունավորվել:
Նորք ինֆեկցիոնում հիվանդների սկսել են ընդունել երեկ կեսօրից հետո ու գիշերը: