Կրեմլի խոսնակը կիրակի օրը հայտարարեց՝ նախապատրաստվում է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հանդիպում տեսակոնֆերանսի ձևաչափով։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպում նախապատրաստվում է. ՊեսկովՌուսական պետական “Интерфакс” գործակալությունն էլ հայտնեց, որ եռակողմ հանդիպումը նախատեսված է կազմակերպել այս շաբաթվա սկզբին, թե կոնկրետ երբ՝ ոչ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը, ոչ էլ “Интерфакс”-ը չեն հայտնել։
Պաշտոնական Երևանը և Բաքուն Կրեմլի խոսնակի այս տեղեկությունը դեռ չեն հաստատել։ Ավելին, երեկ Դմիտրի Պեսկովի հայտարարությունից մի քանի ժամ անց հրապարակվեց Հայաստանի վարչապետի հարցազրույցը Հանրային հեռուստաընկերությանը, որում նա հայտարարեց, թե այս պահին նոյեմբերի 9-ին հանդիպելու որևէ պայմանավորվածություն չկա։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Այս պահին նոյեմբերի 9-ին հանդիպելու որևէ պայմանավորվածություն չկա. ՀՀ վարչապետԵրբ կկայանա եռակողմ հանդիպումը, հստակ հայտնի չէ։ Փոխարենը՝ հայտնի են սպասվող եռակողմ հանդիպման օրակարգի որոշ մանրամասներ։ Համենայն դեպս, նախօրեին նախ պաշտոնական Մոսկվան, այնուհետև նաև պաշտոնական Երևանը Մոսկվայի, Բաքվի և Երևանի միջև քննարկվող հարցերի որոշ մանրամասներ են հայտնել, մասնավորապես՝ ճանապարհների ապաշրջափակման և այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Տրանսպորտային ուղիներն անցնելու են երկրների ինքնիշխան տարածքով․ Մոսկվան մանրամասներ է հաղորդում եռակողմ աշխատանքային խմբի քննարկումներիցՈւրբաթ երեկոյան Ռուսաստանի արտգործնախարարությունը հաղորդագրություն տարածեց, որում նշված էր, թե Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների համանախագահությամբ անցկացվող հանդիպումների 8-րդ փուլի արդյունքում զեկույց է ներկայացվել, որտեղ նկարագրված են երկաթուղային և ավտոմոբիլային կոնկրետ ուղիներ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցությունը վերականգնելու համար։
Այդ նույն հաղորդագրության մեջ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը նաև նշել էր, թե «ոչ պակաս կարևոր է մասնավորապես այսպես կոչված «Զանգեզուրյան միջանցքի» իրավիճակի շուրջ լրատվամիջոցներով շրջանառվող լուրերի առումով այն հանգամանքը, որ եռակողմ աշխատանքային խմբի բոլոր անդամները պայմանավորվել են՝ բոլոր ապաշրջափակվող և նոր ստեղծվող տրանսպորտային ուղիները պետք է գործեն այն պետության, որի տարածքով անցնում են, տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը հարգելու հիման վրա»։
Նույն հայտարարությունն էր արել նաև Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը նախօրեին Երևանում հայաստանի վարչապետի հետ հանդիպմանը՝ նշելով՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ճանապարհների ապաշրջափակման հարցում լուծումներն առաջին հերթին հիմնվում են այն հանգամանքի վրա, որ այդ ճանապարհների նկատմամբ ինքնիշխանությունը մնալու է այն պետությանը, որի տարածքով դրանք անցնում են։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ճանապարհների ինքնիշխանությունը պահպանվում է այն երկրների մոտ, որոնց տարածքով կանցնեն դրանք. Օվերչուկը՝ ՓաշինյանինԱնցած շաբաթ ռուսական մամուլը, վկայակոչելով իր աղբյուրները, գրել էր՝ Մոսկվան պնդում է, որ Նախիջևանը Ադրբեջանի մյուս տարածքի հետ կապող կառուցվելիք ճանապարհները պետք է վերահսկեն ռուս սահմանապահները, ինչպես նշված է եռակողմ հայտարարության մեջ։ Ադրբեջանական կողմը, սակայն, ուզում է դրանք վերահսկել ռուսների հետ միասին։ Հաջողվել է արդյոք համաձայնության գալ այս հարցի շուրջ, հայտնի չէ։ Երեկ Նիկոլ Փաշինյանը, համենայն դեպս, հայտարարել է, թե միջանցքի տրամաբանություն չի քննարկվել և այդ թեման փակված է եղել դեռևս 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարությամբ։
Պաշտոնական Բաքուն ոչ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղարի՝ եռակողմ հանդիպման նախապատրաստման մասին հայտարարությանը, ոչ Ռուսաստանի արտգործնախարարության հաղորդագրությանը, ոչ էլ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հայտարարությանը դեռ չի արձագանքել։