Մատչելիության հղումներ

Այս պահին նոյեմբերի 9-ին հանդիպելու որևէ պայմանավորվածություն չկա. ՀՀ վարչապետ


Այս պահին նոյեմբերի 9-ին հանդիպելու որևէ պայմանավորվածություն չկա, Հանրային ՀԸ տված հարցազրույցում ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նաև անդրադարձել է մի շարք հարցերի, օրինակ` «3+3» ձևաչափին, միջանցքին և այլն:

Կրեմլն այսօր հաստատել է հաջորդ շաբաթ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հանդիպում նախապատրաստելու պլանները։

«Այո, իսկապես, նման հանդիպում նախապատրաստվում է և նախապատրաստվում է տեսակոնֆերանսի ձևաչափով»,- ասել է Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Հիշեցնենք` երկու օրից կլրանա նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեկ տարին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG