Մատչելիության հղումներ

Փաշինյան-Ալիև հանդիպում և շրջանառվող փաստաթղթերի ստորագրում այս պահին նախատեսված չէ. ԱԳ նախարար


Այս պահին Փաշինյան-Ալիև հանդիպում, ինչպես նաև մամուլում շրջանառվող փաստաթղթերի ստորագրումը նախատեսված չէ, Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

«Միևնույն ժամանակ մշտապես քննարկվում են տարբեր ֆորմատներով տարբեր հանդիպումների առաջարկներ, և ենթադրաբար այդպիսի հնարավոր հանդիպումների արդյունքում գուցե լինի համաձայնեցված որևէ տեքստի հրապարակում, բայց այդ երկու քննարկված բովանդակությամբ փաստաթղթերի ստորագրում չի նախատեսվում», - տեղեկացրեց արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

Անցած շաբաթվանից հայաստանյան ու ռուսաստանյան լրատվամիջոցներում տեղեկություն է շրջանառվում, թե Մոսկվայում նոյեմբերի առաջին տասնօրյակում սպասվում է Փաշինյան-Ալիև-Պուտին հանդիպում, որի ընթացքում կողմերը եռակողմ հայտարարություններ են ստորագրելու՝ սահմանազատման և սահմանագծման, ինչպես նաև կոմունիկացիաների վերաբերյալ։

Արարատ Միրզոյանը միաժամանակ նշեց, որ այդ հանդիպումները հայկական կողմի համար կիրառական նշանակություն ունեն՝ հասցեագրելու հետպատերազմյան խնդիրների թնջուկը. «Առաջին հերթին ռազմագերիների և բռնի պահվող քաղաքացիական անձանց շուտափույթ ազատ արձակումը, այդ հանդիպումները նաև հնարավորություն են թուլացնելու լարվածությունը տարածաշրջանում, փորձելու ջանքեր գործադրել ավելի երկարատև կայունություն և խաղաղություն ապահովելու ուղղությամբ»։

XS
SM
MD
LG