Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի աշխատակազմի արտաքին հարաբերությունների բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևն այսօր ասել է, որ Բաքուն դիվանագիտական խողովակներով շարունակում է քննարկումները «3+3» ձևաչափի մեխանիզմ ստեղծելու վերաբերյալ:
Այդ ձևաչափի ենթադրյալ մասնակիցները պետք է լինեն Ադրբեջանը, Հայաստանը, Վրաստանը, Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը: Նախաձեռնությունը ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո ներկայացրել են Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«Այդ ձևաչափը որոշելու է տարածաշրջանում հետագա համագործակցության ուղիները, տվյալ պահին հարցը քննարկում ենք դիվանագիտական խողովակներով, ընդհանուր առմամբ Ադրբեջանը ողջունում է այս գաղափարը»,- ասել է Հաջևեը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Եկել է ժամանակը «3+3»-ի պլանները տեղափոխել գործնական հարթություն». Մարիա Զախարովա ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «3+3» ձևաչափը Հայաստանի համար կարող է շատ վտանգավոր լինել. քաղաքագետ