Մատչելիության հղումներ

Լավրովն ու Չավուշօղլուն քննարկել են  «3+3» ձևաչափի գործարկման հեռանկարները


Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները քննարկել են «3+3» տարածաշրջանային մեխանիզմի գործարկման հեռանկարները: Սերգեյ Լավրովն ու Մևլութ Չավուշօղլուն հանդիպել են Հռոմում G20-ի գագաթնաժողովի շրջանակներում:

Ռուսաստանի ԱԳՆ-ի հաղորդմամբ` նրանք անդրադարձել են Անդրկովկասում իրավիճակի հետագա կայունացմանն ուղղված երկու երկրների ջանքերի համակարգմանը։

«Տեղի է ունեցել մտքերի փոխանակում «3+3» տարածաշրջանային մեխանիզմի գործարկման հեռանկարների շուրջ՝ տնտեսական և տրանսպորտային կապերը ապաշրջափակելու և Հարավային Կովկասում փոխշահավետ ենթակառուցվածքային նախագծերը խթանելու նպատակով», - նշված է հաղորդագրության մեջ։

Թեև Հարավային Կովկասում քաղաքական երկխոսության նոր ձևաչափ ստեղծելու Թուրքիայի և Ռուսաստանի նախաձեռնության՝ «3+3» հարթակի մասին խոսվում է շուրջ մեկ տարի, սակայն, մինչ այս պահը հստակ չէ՝ ինչ տեսք է այն ունենալու․ կազմակերպություն, թե զուտ հարթակ հարցերը քննարկելու համար, արդյոք այստեղ կայացվելու են որոշումներ և եթե այո, ում կողմից և ինչ ձևաչափով։

XS
SM
MD
LG