Սահմանազատման հետ կապված կոնկրետ քարտեզների ու փաստաթղթերի մասին խոսելը վաղաժամ է, ընդգծում է ՀՀ ԱԳ փոխնախարարը

ՀՀ ԱԳ փոխնախարար Վահե Գևորգյան, արխիվ

Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման շուրջ բանակցություններ ներկայումս չեն ընթանում, ուստի գործընթացի իրականացման հետ կապված կոնկրետ քարտեզների ու փաստաթղթերի մասին խոսելը վաղաժամ է։ Այդ մասին այսօր խորհրդարանում հայտարարել է Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Վահե Գևորգյանը։

«Քանի դեռ նման բանակցություններ չկան, վաղաժամ է ասել, թե ինչ քարտեզներով ու փաստաթղթերով ենք առաջնորդվում», - նշել է Գևորգյանը։

Փոխնախարարը նաև շեշտել է, որ տարածաշրջանային հաղորդակցությունների լիարժեք բացումը չի կարող լինել ի վնաս Հայաստանի անվտանգության, տարածքային ամբողջականության և կենսական շահերի։ Գևորգյանի խոսքով՝ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման համար կարևոր է կատարել 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարության կետերը:

Տարածաշրջանում ապաշրջափակման գործընթացի արդյունավետ իրականացումը հնարավոր է, եթե գործընթացի բոլոր մասնակիցները ցուցաբերեն կառուցողական դիրքորոշում և գործնական քայլեր ձեռնարկեն, ասել է Հայաստանի արտգործնախարարի տեղակալը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ալիևի պնդմամբ՝ Երևանից դեռ պատասխան չկա խաղաղ համաձայնագրի և սահմանազատման առաջարկներին«3+3» ձևաչափով Թուրքիան փորձում է Ռուսաստանի հետ համատեղ գերիշխող դեր ստանձնել տարածաշրջանում. Սաֆրաստյան «Եկել է ժամանակը «3+3»-ի պլանները տեղափոխել գործնական հարթություն». Մարիա ԶախարովաՎարչապետը և ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցեր«Մոսկվան հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիան արագ սկսելու կողմնակից է»Այս պահին Թուրքիայի հետ որևէ բանակցային գործընթաց դեռ չի ընթանում. Արարատ Միրզոյան