Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 2045-ով, բուժվածներինը՝ 1276-ով, գրանցվել է մահվան ևս 50 դեպք

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 2 հազար 45-ով՝ հասնելով 312 հազար 674-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 50 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարությունը:

Այսօր ժամը 11-ի սահմաններում գերատեսչության հրապարակած տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 1276-ով և հասել 273 հազար 608-ի:

Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 13 հազար 184 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 2 միլիոն 133 հազար 721-ի:

Առողջապահական գերատեսչության փոխանցմամբ՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 7 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդությունների պատճառով:

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 6 հազար 491-ի, ևս 1312 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 31 հազար 263 մարդ։

Արցախում՝ 102 նոր դեպք, մահացել է ևս 1 մարդ

Արցախի առողջապահության նախարարության հաղորդագրության համաձայն՝ երեկ կատարվել է 242 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 102 նոր դեպք է գրանցվել: Վարակակիրներից 70-ը Ստեփանակերտ քաղաքի, 11-ը՝ Ասկերանի, 7-ը՝ Մարտակերտի, 14-ը՝ Մարտունու շրջանների բնակիչներ են։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 180 վարակակիր: Բժիշկները 17 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 85-ինը՝ ծանր, այդ թվում՝ երիտասարդներ:

Արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդությունից մահվան ևս 1 դեպք։ 70-ամյա տղամարդու մոտ ախտորոշվել էր երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, սուր շնչառական անբավարարություն։

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 17 հազար 343 քաղաքացու հետազոտություն, որից 2 հազար 273-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։

Արցախի Անվտանգության խորհրդի հաղորդագրության համաձայն՝ նախատեսվում է վաղը ժամը 22-ից մինչև դեկտեմբերի 1-ը ներառյալ Ստեփանակերտում և Արցախի մի շարք այլ քաղաքներում կարանտին սահմանել, որոշումների նախագծերը ներկայացվել են այսօր ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանի անցկացրած աշխատանքային խորհրդակցության ժամանակ։