Վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկ ստորագրած որոշմամբ ստեղծվել է գրող, պետական գործիչ Վանո Սիրադեղյանի թաղման հանձնաժողով։
Կառավարության e-gov.am պաշտոնական կայքէջում հրապարակված որոշման համաձայն՝ հանձնաժողովը կգլխավորի վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, հանձնաժողովի կազմում ընդգրկված են նաև բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը, առողջապահության, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարների, Ոստիկանության պետի, Երևանի քաղաքապետի տեղակալները, այլ պաշտոնյաներ, լրագրող, խմբագիր Վասակ Դարբինյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետը, Վանո Սիրադեղյանի որդին։
Վանո Սիրադեղյանը մահացել է հոկտեմբերի 15-ին՝ 75 տարեկանում։ Առայժմ հայտնի չէ, թե երբ է նրա աճյունը տեղափոխվելու Հայաստան:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյանն այցելել է Սիրադեղյանի ընտանիքին ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վանո Սիրադեղյանի «ծանր վերադարձը» Հայաստան կիրականացնեմ ես. Ռուզան Տոնոյան