Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերսկսման հստակ ժամկետը կհայտարարվի առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում, այսօր Թեհրանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն։
Իրանի դիվանագիտական գերատեսչության խոսնակը վերահաստատել է երկրի փոխարտգործնախարար, միջուկային հարցերով բանագնաց Ալի Բաղերի Քանիի ավելի վաղ արված այն հայտարարությունը, որի համաձայն միջազգային հանրության և Իրանի միջև բանակցությունները կվերսկսվեն արդեն նոյեմբերի վերջին։
Խաթիբզադեն, սակայն, հատուկ ընդգծել է, որ Թեհրանը 2018 թվականից ի վեր որևէ ուղղակի կամ անուղղակի շփում չունի Միացյալ Նահանգների հետ։
«Շփումներ Վաշինգտոնի հետ չեն լինի այնքան ժամանակ, քանի դեռ իրավիճակը չի փոխվել», - նշել է Իրանի արտգործնախարարության խոսնակը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ-ը համակարծիք է Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի հետ՝ Իրանին միջուկային գործարքին վերադարձնելու հարցում