Գյումրիի նոր ավագանին այսօր առաջին նիստում քաղաքապետ ընտրեց «Բալասանյան» դաշինքի թեկնածու Վարդգես Սամսոնյանին, որին աջակցում էր նաև «Քաղաքացիական պայմանագիր»-ը։
Սամսոնյանն ստացավ 24 ձայն, ընդդիմադիր ուժերը դեմ քվեարկեցին՝ 8 ձայն։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գյումրիի նոր ավագանին առաջին նիստն է անցկացնում, քաղաքապետ է ընտրումՀինգ խմբակցություններից միայն «Բալասանյան» դաշինքն էր առաջադրել քաղաքապետի թեկնածու։
«Բալասանյան» դաշինքը և «Քաղաքացիական պայմանագիր»-ը շաբաթ օրն են համագործակցության հուշագիր ստորագրել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վարդգես Սամսոնյանը՝ Գյումրիի քաղաքապետի թեկնածու. ՔՊ-ն ու «Բալասանյան դաշինքը» համագործակցության հուշագիր են ստորագրել ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գյումրիի ավագանիում կլինի 5 ուժ, «Բալասանյան դաշինքն» առավելագույն մանդատներն է ստացել