Գյումրիի նորընտիր ավագանին այսօր առաջին նիստն է անցկացնում, որի ընթացքում ընտրում է նոր քաղաքապետին։
Հինգ խմբակցություններից միայն «Բալասանյան» դաշինքն է առաջադրել քաղաքապետի թեկնածու։ «Քաղաքացիական պայմանագիր»-ը հայտարարեց, որ քաղաքական պայմանավորվածության համաձայն քվեարկելու են Վարդգես Սամսոնյանի օգտին։
Պայմանավորվածության մասին երկու քաղաքական ուժերը հայտարարել են շաբաթ օրը։