Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները քննարկել են «3+3» տարածաշրջանային մեխանիզմի գործարկման հեռանկարները: Սերգեյ Լավրովն ու Մևլութ Չավուշօղլուն հանդիպել են Հռոմում G20-ի գագաթնաժողովի շրջանակներում:
Ռուսաստանի ԱԳՆ-ի հաղորդմամբ` նրանք անդրադարձել են Անդրկովկասում իրավիճակի հետագա կայունացմանն ուղղված երկու երկրների ջանքերի համակարգմանը։
«Տեղի է ունեցել մտքերի փոխանակում «3+3» տարածաշրջանային մեխանիզմի գործարկման հեռանկարների շուրջ՝ տնտեսական և տրանսպորտային կապերը ապաշրջափակելու և Հարավային Կովկասում փոխշահավետ ենթակառուցվածքային նախագծերը խթանելու նպատակով», - նշված է հաղորդագրության մեջ։
Թեև Հարավային Կովկասում քաղաքական երկխոսության նոր ձևաչափ ստեղծելու Թուրքիայի և Ռուսաստանի նախաձեռնության՝ «3+3» հարթակի մասին խոսվում է շուրջ մեկ տարի, սակայն, մինչ այս պահը հստակ չէ՝ ինչ տեսք է այն ունենալու․ կազմակերպություն, թե զուտ հարթակ հարցերը քննարկելու համար, արդյոք այստեղ կայացվելու են որոշումներ և եթե այո, ում կողմից և ինչ ձևաչափով։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսաստանը նախ պետք է կատարի իր պարտավորությունները և հետո Վրաստանին առաջարկի մասնակցություն որևէ հարթակում․ ԱՄՆ պաշտպանության նախարար ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կովկասում կայուն խաղաղություն հաստատելու համար պետք է ստեղծվեն նախադրյալներ․ Իրանի արտգործնախարար