Հայաստանին և Իրանին Արցախի տարածքով դեպի Եվրոպա թմրամիջոցներ փոխադրելու՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մեղադրանք-հայտարարությունն իրականության հետ որևէ աղերս չունի, հայտնում է Հայաստանի գլխավոր դատախազությունը՝ դրանք որակելով մտացածին։
«Դրանք զուրկ են որևէ փաստական հիմքից, հետապնդում են Հայաստանին և Իրանին վարկաբեկելու անթաքույց, սակայն ի սկզբանե ձախողման դատապարտված նպատակներ, նաև ուղղված են հենց Ադրբեջանի՝ իբրև թմրամիջոցների տարանցիկ երկիր լինելու իրողությունը թաքցնելուն», - ասված է հաղորդագրությունում։
Ադրբեջանի նախագահը, ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հոկտեմբերի 15-ի հեռավար նիստին, Հայաստանին և Իրանին մեղադրել է իր երկրի տարածքով դեպի Եվրոպա թմրանյութեր փոխադրելու մեջ:
«Հայաստանը Իրանի հետ դավադրությամբ Ադրբեջանի օկուպացված տարածքներն օգտագործել են դեպի Եվրոպա թմրանյութ փոխադրելու համար», - պնդել է Ալիևը՝ առանց գեթ մեկ ապացույց ներկայացնելու։ Նա միայն նշել է, թե ադրբեջանաիրանական սահմանին ադրբեջանական կողմի առգրաված հերոինի ծավալները վերջին մեկ տարում կրկնակի ավելացել են։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ալիևը Հայաստանին և Իրանին մեղադրում է Ադրբեջանի տարածքով դեպի Եվրոպա թմրանյութեր փոխադրելու մեջՎկայակոչելով Իրանի գլխավոր դատախազի այցը Հայաստան՝ Գլխավոր դատախազությունը նշում է, որ թմրամիջոցների մաքսանենգության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ համատեղ պայքարն ընկած է Հայաստանի և Իրանի գլխավոր դատախազությունների համագործակցության ծրագրից բխող միջոցառումների հիմքում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Երկու երկրների միջև առկա հարաբերությունները լավ հիմք են՝ համատեղ դիմագրավելու տարածաշրջանում մարտահրավերները»․ Մոնթազերին՝ Փաշինյանին Ավելի վաղ պաշտոնական Թեհրանն էր արձագանքել Բաքվից հնչող մեղադրանքին՝ այն սուտ որակելով։ «Հարևանների պահանջներն ու սկզբունքներն անտեսելը և սուտ ու ապակառուցողական հայտարարությունները բարիդրացիության և խոհեմության նշան չեն։ Միջազգային հանրության կողմից որպես թմրամիջոցների դեմ պայքարի հերոս ճանաչված երկրին մեղադրելը որևէ արդյունք չի տա՝ բացի հռետորի խոսքերի վարկաբեկումից», - ի պատասխան Իլհամ Ալիևի պնդումների՝ հայտարարել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին։ ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թեհրանը Ալիևին խորհուրդ է տալիս «չընկնել սատանայի ծուղակը»