«Կոշ» և «Հրազդան» քրեակատարողական հիմնարկները (ՔԿՀ) կփակվեն․ կառավարությունն այսօր ընդունեց Արդարադատության նախարարության առաջարկը։
Նախարար Կարեն Անդրեասյանը պարզաբանեց՝ արդյունքում 2022-ին կխնայվի 1 միլարդ 200 միլիոն դրամ։ Պայմանները, կառավարումը լավացնելով հնարավոր կլինի հետագայում ավելի օպտիմալացնել համակարգը և լուծել մարդու իրավունքների խնդիրները, ասաց նախարարը՝ տեղեկացնելով․ - «Այսօր ունենք 5 հազար 346 լրակազմ՝ տեղ, որտեղ կարող են պահվել ազատազրկվածները, բայց իրականում այն համալրված է 2 հազար 113-ով։ Գրեթե մեր բոլոր քրեակատարողական հիմնարկներում կիսով չափ դատարկ են այդ տեղերը»։
Կկրճատվի նաև 280 հաստիկ, 70 աշխատող կտեղափոխվի այլ ՔԿՀ՝ աշխատանքի, 50-ը՝ պրոբացիայի ծառայություն, մնացածը լինելու են կադրերի ռեզերվում, պարզաբանեց նախարարը։ «Այստեղ էլ ունենք խնդիր՝ կրճատել այն աշխատակիցներին, որոնց վարքը դգոհություն է առաջացրել, կան բարեվարքության կասկածներ, նրանց հաշվին ունենալ աշխատավարձի աճ», - ասաց Անդրեասյանը։
Հայաստանում այսօր գործում է12 քրեակատարողական հիմնարկ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Ես էլ դուրս կգամ, ոչ մեկը ստեղ չի մնացել». բանտերի բնակչության թիվը կիսով չափ կրճատվել է