Մատչելիության հղումներ

2011-ից սկսած ՔԿՀ-ներում մահացության դեպքերի ամենացածր ցուցանիշն արձանագրվել է 2020-ին՝ 0.25 տոկոս


Հայաստանյան քրեակատարողական հիմնարկներից մեկի շենքը
Հայաստանյան քրեակատարողական հիմնարկներից մեկի շենքը

Վերջին 9 տարիների համեմատությամբ 2020-ին Քրեակատարողական հիմնարկներում մահվան դեպքերը տեսանելիորեն նվազել են, հայտնում է Արդարադատության նախարարությունը՝ նշելով, որ 2011-ից սկսած՝ մահացության դեպքերի ամենացածր ցուցանիշն արձանագրվել է 2020թ-ին՝ 2003 ազատազրկվածներից 5 (0.25 տոկոս) դեպք, որոնցից 2-ի դեպքում մահը վրա է հասել քաղաքացիական հիվանդանոցներում, 3-ը՝ ՔԿ հիմնարկներում:

Ներկայացնելով 2020 թվականին քրեակատարողական ոլորտում գրանցված հաջողությունները՝ նախարարությունը նշում է, որ բարելավվել են հիմնարկների շենքային պայմանները․ աշխատանքները կատարվել են բոլոր 12 քրեակատարողական հիմնարկներում, լուծվել է սննդի հարցը․ սննդի ապահովման գործառույթը պատվիրակվել է մասնավոր հատվածին, որի արդյունքում ներկայում բոլոր ՔԿՀ-ներում գործում է սննդի ապահովման նոր համակարգ։

Ըստ Արդարադատության նախարարության՝ շուրջ 30 տոկոսով բարձրացվել է քրեակատարողական ծառայողների աշխատավարձը։ Արդյունքում հնարավոր է դարձել էականորեն կրճատել համակարգում առկա թափուր հաստիքները։

«Հետևողական միջոցներ են ձեռնարկվել նաև քրեական ենթամշակույթի դեմ պայքարի ոլորտում։ Քրեական ենթամշակույթի ներկայացուցիչներից յուրաքանչյուրի վերաբերյալ կազմվել են տեղեկատվական բազաներ և մշակվել գործողությունների ծրագիր», - ասված է հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG