Ազգային ժողովում պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ⅕-ի առաջարկությամբ 14:30-ին մեկնարկեց Հայաստանի և Ադրբեջանի շփման գծում տիրող իրավիճակի և սահմանազատման խնդիրների վերաբերյալ քննարկումը: Այն փակ ռեժիմով անցկացվեց:
Առավոտյան 63 կողմ, 17 ձեռնպահ ձայներով որոշվեց հաստատել շփման գծում և սահմանազատման խնդիրները քննարկելու նախագիծը, անցկացնել փակ քննարկումը:
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը տեղեկացրեց` հարակից զեկուցողներն են Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Կամո Քոչունցը և ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար Արման Մարալչյանը: Այս որոշման նախագիծը ևս քվեարկությամբ ընդունվեց:
«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հետաքրքրվեց` ինչո՞ւ արտաքին գործերի նախարարը չի ներկայանալու նիստին. «Արտաքին գործերի նախարարին էլ էինք առաջարկել ներգրավել: Պատճառը զուտ աշխատանքայի՞ն է, ի՞նչ է, որովհետև բավականին հարցեր վերաբերում են նաև իր ոլորտին»:
Նիստը վարող իշխանական փոխնախագահը հայտնեց, որ ընդդիմության առաջարկը փոխանցել է կառավարությանը. «Եվ ըստ էության, կառավարությունը հարկ է համարել նշյալ պաշտոնյաներին գործուղել Ազգային ժողով այդ քննարկման համար»:
Մի քանի շաբաթ է` ընդդիմադիր պատգամավորները պահանջում էին, որ անվտանգության հարցերի հետ կապված ուժային կառույցի ներկայացուցիչները գան խորհրդարան, պատասխանեն իրենց հարցերին: Այս հարցի շուրջ, սակայն, համաձայնություն ձեռք բերել հնարավոր եղավ միայն այսօր:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ընդդիմադիրները շարունակում են Որոտան-Կապան-ի հարցով քննարկում պահանջել` ԱԱԾ տնօրենի ու պաշտպանության նախարարի մասնակցությամբ
Մանրամասները` այստեղ