Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հոկտեմբերի 26-ին կմասնակցի Ֆիզուլիի օդանավակայանի բացմանը։
Ավելի վաղ, Աֆրիկայի երկրներից Թուրքիա վերադառնալիս, Էրդողանը ոչ միայն խոսել էր վաղը Ադրբեջան կատարելիք այցի մասին, այլ նաև հերթական անգամ անդրադարձել էր այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին»՝ հայտարարելով, թե Անկարան վճռական է տրամադրված այս հարցում։
«Մենք բոլոր այս հարցերը քննարկել ենք իմ եղբայր Իլհամ Ալիևի հետ, այցի շրջանակներում կմասնակցենք Ֆիզուլիի օդանավակայանի և մի քանի ճանապարհների բացմանը, ինչպես նաև կսկսենք նոր նախագծեր ագրարային ոլորտում։ «Զանգեզուրի միջանցքի» հարցում մեր վճռականությունն անփոփոխ է», - ասել է Էրդողանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Էրդողան․ Թուրքիան նախկինի պես վճռական է Զանգեզուրյան միջանցքը բացելու հարցում Թուրքիայի նախագահն արդեն այցելել էր Ֆիզուլի՝ ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո՝ անցած տարվա դեկտեմբերին։ Սա Էրդողանի արդեն երրորդ այցն է լինելու Ադրբեջան 44-օրյա պատերազմից հետո․ անցած տարվա դեկտեմբերին նա մասնակցեց հաղթանակին նվիրված զորահանդեսին, երկրորդ այցն էլ մի քանի ամիս առաջ էր՝ հունիսին, որի շրջանակներում Ադրբեջանն ու Թուրքիան ստորագրել էին «Շուշիի հռչակագիրը»։ Բաքվի և Անկարայի գնահատմամբ, պատմական այս հռչակագիրն անդրադառնում է երկու երկրների միջև համագործակցության բոլոր ուղղություններին ներառյալ պաշտպանական ոլորտին։ ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանի ԱԳՆ-ն դատապարտելի և սադրիչ է որակում Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների կողմից ստորագրված հռչակագիրըՎաղը Ֆիզուլիում Էրդողանն ու Ալիևը, բնականաբար, կքննարկեն Հայաստանի հետ հարաբերությունների հնարավոր կարգավորումը, սահմանազատումն ու սահմանագծումը և իհարկե, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» հարցը, հատկապես, որ վերջերս Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, թե «Զանգեզուրի միջանցքի» բացման հետ կապված վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ մենք հասնում ենք մեր ուզածին»։
Պաշտոնական Երևանը գրեթե ամեն օր հերքում է Բաքվի և Անկարայի հայտարարությունները «Զանգեզուրի միջանցքի» մասին՝ պնդելով, թե հայկական կողմը չի քննարկում միջանցքի տրամաբանություն ունեցող և որևէ հարց։ Միջանցք տերմինն, ի դեպ, չի օգտագործում նաև պաշտոնական Մոսկվան։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Խորհրդային քարտեզները Ռուսաստանում են՝ Վլադիմիր Պուտինը Հայաստանի ու Ադրբեջանի սահմանների հստակեցման մասին