Մատչելիության հղումներ

Էրդողանը պատրաստվում է առաջիկա շաբաթներին մեկնել Ադրբեջան


Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը Շուշիում, 15-ը հունիսի, 2021թ․
Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը Շուշիում, 15-ը հունիսի, 2021թ․

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ պատրաստվում է առաջիկա շաբաթներին մեկնել Ադրբեջան, փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ըստ այդ հաղորդումների՝ Ռեջեփ Էրդողանը Թուրքիայի օրենսդիր մարմնում ելույթ ունենալով անդրադարձել է նաև Ղարաբաղյան 44-օրյա պատերազմին։ «Մենք ոչ մի կերպ չենք մոռանա այն ատելությունը, որ Թուրքիայի նկատմամբ տածում էին Ադրբեջանին աջակցելու համար», - APA գործակալության փոխանցմամբ` ասել է Էրդողանը և հավելել, որ տեղի ունեցածից ապագայի համար դասեր քաղվել են:

Մի շարք երկրներ, այդ թվում՝ Ֆրանսիան, Ռուսաստանը, հայտարարել են, որ տվյալներ ունեն Թուրքիայի կողմից սիրիացի վարձկանների հավաքագրման մասին, որոնց Անկարան ուղարկել է Ադրբեջան՝ հայերի դեմ կռվելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG