ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի շրջանակում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումն են կարևորել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով օգնական Քերըն Դոնֆրիդը այսօր կայացած հեռախոսազրույցի ժամանակ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Միրզոյանը բարձր է գնահատել ԱՄՆ դիրքորոշումը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսման վերաբերյալԱրտգործնախարարության հաղորդագրության համաձայն՝ զրուցակիցները գոհունակություն են հայտնել հայ-ամերիկյան երկխոսության զարգացման դինամիկայի կապակցությամբ՝ հատկապես կարևորելով ժողովրդավարության, օրենքի գերակայության, մարդու իրավունքների պաշտպանության, կոռուպցիայի դեմ պայքարի հարցերում համագործակցությունը, քննարկել են տարբեր հարթակների, այդ թվում՝ Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության (USASD) շրջանակներում ձեռնարկվելիք քայլերը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանից Հայաստան է վերադարձել հինգ գերի44-օրյա պատերազմի հետևանքով ստեղծված հումանիտար խնդիրներից Միրզոյանն առաջնահերթ ընդգծել է հայ ռազմագերիների ու քաղաքացիական պատանդների հայրենադարձման հարցը, որոնք ապօրինաբար պահվում են Ադրբեջանում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Նյու Յորքում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը. համանախագահները հայտարարությամբ են հանդես եկելԼավրովը և Լը Դրիանը քննարկել են Արցախում իրավիճակի կայունացման հետագա աշխատանքները՝ ԵԱՀԿ ՄԽ ձևաչափովՂարաբաղյան հակամարտության թեման` ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանի մասնակիցների հանդիպումների օրակարգում Բայդեն․ «Միացյալ Նահանգները կշարունակի միջոցներ գործադրել Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակման ուղղությամբ»