Մատչելիության հղումներ

Փաշինյանը և Վիսկոնտին կարևորել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության գործունեությունը


Լուսանկարը՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի լրատվականի
Լուսանկարը՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի լրատվականի

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղիներն են քննարկել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Ստեֆան Վիսկոնտին երեկ կայացած հանդիպման ժամանակ։

Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ զրուցակիցներն այդ համատեքստում ընդգծել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության գործունեության կարևորությունը:

Նույն օրը ֆրանսիացի համանախագահին ընդունել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Հանդիպման մասնակիցներն ընդգծել են ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսման անհրաժեշտությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո: Միրզոյանը վերահաստատել է, որ հայկական կողմը սատարում է Արցախյան երկրորդ պատերազմից հետո Մինսկի խմբի համանախագահության համատեղ հայտարարություններում հնչեցված դիրքորոշումը։

Մոտ մեկ շաբաթ առաջ Երևանում էր ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի նորանշանակ համանախագահ Իգոր Խովաևը, ով հանդիպել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG