Հայաստան-Վրաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 15 կմ հյուսիս-արևելք, այսօր ժամը 13։17-ին գրանցվել է 2.3 մագնիտուդով երկրաշարժ:
Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ), էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալլ:
Երկրաշարժը զգացվել է Հայաստանի Լոռու մարզի Մեծավան և Ձորամուտ գյուղերում՝ 2-3 բալլ ուժգնությամբ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մեկ օրում երկու երկրաշարժ Բավրա գյուղից հյուսիս-արևելք. ըստ սեյսմաբանի՝ անհանգստանալու կարիք չկա